Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ԲՀԿ-ն չի դադարեցնի մասնակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին

ԲՀԿ-ն չի դադարեցնի մասնակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին
23.09.2016 | 13:18

ԲՀԿ-ն չի դադարեցնի մասնակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին, ցուցակն էլ կշարունակի գլխավորել Վարդևան Գրիգորյանը՝ տեղեկացրել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ես գլուխ եմ խոնարհում Վարդևան Գրիգորյանի այս որոշման առաջ, որ առավոտյան ինքը փոխանցեց, որ թիմը ամբողջ կազմով պիտի պայքարի և հանուն նաև Արշակի հիշատակի, մենք պիտի պայքարենք մինչև վերջ և կառուցենք այն Գյումրին, որտեղ տեղ չի լինի կրիմինալի, որտեղ ընդամենը ընտրությունը չի վերածվի կյանքի և մահու պայքարի»,- ասել է ԲՀԿ նախագահը:


Նա նաև տարակուսած է, որ Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26- ամյա Արշակ Գրիգորյանի մահը անմիջապես որակվեց ինքնասպանություն, երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չկար. «Ինչպե՞ս կարող էր Արշակը լավ տրամադրությամբ առավոտյան հարդարեր հոր մազերը, սուրճ խմեր, ծրագրեր շտաբի աշխատանքները, ժամը 3-ին հանդիպում նշանակեր, այդ ընթացքում մտներ տուն, մեքենա պատվիրեր, որ իրեն պետք է տաներ այդ հանդիպմանը և իրեն գտնեին ավտոտնակում, որը, ի դեպ, երկու մուտք ունի»,- հարցնում է ԲՀԿ նախագահը:

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ